Էլթոն Ջոնը կրկին գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը

Մեծ Բրիտանիայում ամենահայտնի և պահանջված ձայնասկավառակների ցանկում առաջին հորիզոնականը գրավել է Էլթոն Ջոնի 1970-ականների պարային ռեմիքսների «Բարի լույս գիշերին» (Good Morning to the Night) ալբոմը, որը փոփ լեգենդը թողարկել է ավստրալական ՊՆԱՈՒ խմբի հետ համատեղ: Սկավառակի գլխավոր կոմպոզիցիան Էլթոն Ջոնի՝ 1972-ին ստեղծած Mona Lisas and Mad Hatters նոր մշակումն է:

Նշենք, որ Էլթոն Ջոնի՝ բրիտանական հիթ-շքերթում առաջին տեղը զբաղեցրած վերջին ալբոմը 1990-ին լույս տեսած The Very Best օf Elton John-ն է եղել։

Ըստ բրիտանական մամուլի՝ Էլթոն Ջոնը ավստրալական խմբի երաժշտությանը ծանոթացել է 2007-ին և հայտարարել, որ այն լավագույնն է, ինչ նա լսել է վերջին տասը տարվա ընթացքում: Էլթոն Ջոնի ընկերությունը պայմանագիր է կնքել ՊՆԱՈՒ-ի հետ՝ այդ պահից համարվելով խմբի պրոդյուսերը։

Մեկնաբանել