Ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ, եթե Ձեր տունը հրդեհվեր

«Եթե հանկարծ իմ տունը հրդեհվեր, ամենաարժեքավոր ո՞ր իրերը ես կվերցնեի առաջին հերթին»,- այս հարցը ժամանակին իրեն տվել է The Burning House գրքի հեղինակ ամերիկացի գրող Ֆոսթեր Հանթինգտոնը:

Հետո նա հավաքեց իր համար թանկ իրերը, լուսանկարեց դրանք ու նկարները տեղադրեց իր բլոգում: Այնուհետև Ֆոսթերն իր ընկերներին խնդրեց հետևել իր օրինակին: Ընդամենը մի քանի ժամ անց Հանթինգտոնը սկսեց լուսանկարներ ստանալ նաև այլ մարդկանցից, որոնք ցանկանում էին ցույց տալ՝ ինչ կվերցնեին իրենց հետ հրդեհի դեպքում:

Գրողը, երկար չմտածելով, հավաքեց իրեն ուղարկված նկարներն առանձին գրքում: Ավելի ուշ աշխարհով մեկ ճամփորդելով՝ Ֆոսթեր Հանթինգտոնը սկսեց իր նախագծի համար նոր հերոսներ փնտրել՝ մարդկանց, ովքեր համացանցին ու տեխնոլոգիական նոր նվաճումներին ծանոթ չեն:

Հանթինգտոնը բոլորին նույն հարցն էր տալիս. «Ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ, եթե Ձեր տունը հրդեհվեր»: Յուրաքանչյուրն, անշուշտ, ուներ իր պատասխանը:

Մեկնաբանել