Պետական պարտքի վերաբերյալ մասնագետների, քաղաքական գործիչների քննադատությունները կարծես ստիպել են ֆինանսների նախարարությանը պետպարտքի ցուցանիշները հրապարակել յուրաքանչյուր ամիս: Նշենք, որ նախկինում պետական պարտքի հաշվետվությունները ներկայացվում էին միայն կիսամյակային և տարեկան կտրվածքով։
Այսպես. 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտաքին աղբյուրներից ստացել է $231,4 մլն-ի վարկ։ Արտաքին պետական պարտքի ծավալը, սակայն, կիսամյակային կտրվածքով ավելացել է $127մլն-ով։
Առաջին կիսամյակում բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանն ուղղվել է 67,51 մլրդ դրամ ($161,6 մլն), պետական պարտքի սպասարկմանը՝ $81,7 մլն, որից $55,7 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, և $26 մլն-ը՝ տոկոսավճարների վճարմանը։
Ստացվում է, որ ներգրավված միջոցների 35,4%-ն ուղղվել է նախկին վարկերի սպասարկմանը։