Ժոզե Մոուրինյոն դատի է տվել El Pais-ի լրագրողին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատի է տվել El Pais ամսագրի լրագրող Կարլոս Բոյերոյին, ով հաճախ է իր հոդվածներում քննադատում «արքայական» ակումբին:

Հոդվածներից մեկում Բոյերոն Մոուրինյոյին անվանալ էր «պորտուգալական ազգայնամոլ»: «Մոուրինյոն շատ վտանգավոր մարդ է, ով գիտի` ինչպես բացահայտել յուրաքանչյուրի բացասական կողմերը»,- գրել էր լրագրողը:

Հենց այս տողերն էլ զայրացրել են Մոուրինյոյին: Mundo Deportivo-ի հաղորդմամբ` Ժոզե Մոուրինյոյի ներկայացուցիչներ հուլիսի 27-ին հայտ են ներկայացրել Մադրիդի դատարան:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել