Բերեզովսկու թիմը մնաց առանց մարզչի

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինն այսօրվա պարապմունքի ժամանակ հրաժեշտ է տվել թիմի ֆուտբոլիստներին և իր երախտագիտությունն է հայտնել նրանց համատեղ աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում է Sports.ru-ն՝ հղում կատարելով «Դինամոյի» ֆուտբոլիստներից մեկի խոսքերին:

Այսօր ակումբի ղեկավարությունը կհայտարարի Սիլկինի հրաժարականի մասին: Նրա փոխարինողի հնարավոր թեկնածուների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկու «Դինամոն» չափազանց վատ է մեկնարկել Ռուսաստանի առաջնությունում՝ պարտություն կրելով մեկնարկային երեք խաղերում:

Մեկնաբանել