Aerosmith ամերիկյան ռոք խմբի Music From Another Dimensionխորագրով նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերին, սակայն արդեն հայտնի է, որ կատարումներից մեկը՝ Freedom Fighter երգը, ձայնագրվել է հանրահայտ դերասան Ջոնի Դեպի հետ համատեղ:
Երաժիշտների տեղեկացմամբ՝ երգը հիմնական ալբոմում կամ բոնուսային թողարկման մեջ ընդգրկելու վերաբերյալ հարցը դեռևս անորոշ է:
Նշենք, որ Aerosmith-ն ու Դեպը արդեն հասցրել են հանդես գալ միասին. վերջերս Լոս Անջելեսում կայացած շոուի ժամանակ նրանք կատարել են 1974-ին Aerosmith-ի ձայնագրած Train Kept A-Rollinստեղծագործությունը: