Դավութօղլուն Սաուդյան Արաբիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում հանդիպել է ինը երկրների արտգործնախարարների հետ, որոնք օգոստոսի 14-15-ը մասնակցելու են Իսլամական համագործակցություն կազմակերպության` Մեքքայում կայանալիք գագաթաժողովին, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն` Դավութօղլուն Լիբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ջիբուտիի, Սուդանի, Սենեգալի, Եգիպտոսի և Հորդանանի արտգործնախարարների հետ քննարկել է սիրիական դեպքերը, ինչպես նաև Մյանմարում և Սոմալիում տիրող իրավիճակը:

Հանդիպման ընթացքում Դավութօղլուն պատմել է Մյանմար կատարած իր այցի մասին` ընդգծելով, որ այս երկիրն ու Սոմալին նյութական լուրջ աջակցության կարիք ունեն, որը հնարավորինս արագ պետք է ցուցաբերվի:

Եգիպտոսի արտգործնախարար Մոհամմեդ Քամիլ Ամրի հետ Դավութօղլուն քննարկել է Եգիպտոսի ներքին քաղաքական խնդիրները, Եգիպտոսի և Գազայի սահմանում վերջին զարգացումները և Սիրիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումները:

Մեկնաբանել