17 օգոստոս, 2012 14:39

Օֆիսային նոր աթոռ` գրասենյակում մարմնամարզությամբ զբաղվելու համար

Բժիշկ Պատրիկ Կունզլերը և դիզայներ Բեն Ֆլուրին օֆիսային կատարյալ աթոռ են ստեղծել: LimbIC անվանումը կրող հնարքն $8,4 հազ. արժե, սակայն հեղինակները վստահ են, որ գինը լիովին արդարացված է, հաղորդում է Daily Mail-ը:

Հեղինակների վստահեցմամբ` աթոռը բարենպաստ ազդեցություն ունի տղամարդկային հիվանդությունների կանխման և կեցվածքի բարելավման գործում:

Աթոռը չունի մեջք և բազկահենակներ, նստատեղը պատրաստված է կարբոյանին ծածկույթի երկու մասերից, որոնք օգտագործվում են «Ֆորմուլա 1»-ում: Դրանք շարժվում են մարդու մարմնի շարժումներին համընթաց, և նստողը պետք է հավասարակշռություն պահպանի: Իմաստը, ըստ կոնստրուկտորների`անկշռության զգացողությունն է:  Փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ աշխատավայրում այս աթոռների օգտագործումը բարձրացնում է աշխատակիցների տրամադրությունն ու աշխատունակությունը: 

Հայտնի է, որ անշարժ աթոռին երկար ժամանակ նստելը վնասում է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությանը: Շարժվող LimbIC-ը հանգիստ չի տալիս նստողի ողնաշարին, փոխարենը ստիպում նրան ճիշտ շարժումներ կատարել, ինչը բարելավում է միջողնաշարային դիսկերի սնուցումը և ուժեղացնում մեջքի մկանները: