Ազազի փախստականներին թուրքերը տեղափոխել են Գազիանթեպ

Սիրիայի Հալեպ նահանգի Ազազ քաղաքում նախագահ Բաշար ալ Ասադի զինվորների իրականացրած օդային հարձակումների հետևանքով Թուրքիայի սահմանը հատած փախստականներին սկսել են տեղափոխել Գազիանթեպ, հաղորդում է թուրքական haber7-ը:

1,5 հազ. սիրիացիներից բաղկացած խմբերը ապաստան են գտել Օնջուփընըրի սահմանի մոտ գտնվող Գազիանթեպի համալսարանի շենքում: Փախստականների թվում են նաև երեխաներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը ավելի քան 60 հազ. է:

Մեկնաբանել