20 օգոստոս, 2012 13:54

Գոհ եմ Բարսելոնայի ցուցադրած խաղից. Տիտո Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնության մեկնարկային խաղում «Ռեալ Սոսյեդադի» հանդեպ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո խոսել է հանդիպման մասին։

«Միշտ կարևոր է մրցաշրջանը սկսել նման հաղթանակով։ Գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Տեսա, որ ֆուտբոլիստները կրկին հաղթանակների ծարավ են։ Մարզադաշտում ցույց տվեցինք այն, ինչ մեզնից սպասում էին մեր երկրպագուները։

Հիանալի է, որ Վիլյան աչքի ընկավ հենց առաջին հանդիպման ժամանակ։ Չեմ կարծում որ, որ սուպերգավաթի նախօրեին արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «Ռեալը» «Վալենսիայի» հետ ոչ-ոքի է խաղացել։ Սուպերգավաթը՝ փոքրիկ մրցաշար է, որը մենք ցանկանում ենք հաղթել»,- կատալոնացիների գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Associated Press –ը։

Մարզական գործընկեր SportArmenia.com