20 օգոստոս, 2012 13:46

«Հարսնաքար»-ի գործով կողմերը միջնորդություններ են ներկայացրել

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծքկռտուքի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից: Այս մասին այսօր «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, «Հարսնաքար»–ում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացել էր: 

Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը: