Թե ինչպես ռուսները ջախջախեցին Նապոլեոնին. ցուցահանդես Նկարիչների միությունում

Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում բացվել է ցուցահանդես՝ նվիրված 1812թ. Հայրենական պատերազմում Ռուսաստանի հաղթանակին: Ցուցահանդեսը նախաձեռնել են Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը և Հայաստանի նկարիչների միությունը:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ ցուցադրությունը բաղկացած է ռուս և արևմտյան հայտնի նկարիչների ավելի քան 80 աշխատանքներից, որոնցում ներկայացվում են ֆրանսիական բանակի՝ Ռուսաստան ներխուժման տեսարանները: Այստեղ կարելի է տեսնել ռուս կայսեր Ալեքսանդր Առաջինին, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Գոլենիշև-Կուտուզովին, Նապոլեոն Բոնապարտին:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Ֆրանսիայի մարշալներն ու հրամանատարները, քաղաքական գործիչներն ու պարտիզանները, կազակները և գուսարները:

Ցուցադրությունը կգործի առանց հանգստյան օրերի՝ մինչև սեպտեմբերի 11-ը:

Մեկնաբանել