8 հոկտեմբեր, 2012 14:18

Հոկտեմբերի 9-ին Երևանում կբացվի սիրիահայերի համար «Կիլիկեան» դպրոցը

Հոկտեմբերի 9-ին` ժամը 9:30-ին, Երևանի Նար Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացման հանդիսությունը:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի, Սիրիայում քաղաքական իրավիճակը կայունանալուց հետո երկիր վերադառնալիս դժվարություններ չառաջանան:

Այդ նպատակով հուլիսին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվել է աշխատանքային-կրթական հանձնախումբ, որում ընդգրկվել են սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: