The Beatles-ի Hey Jude-ը գրականության մեջ ամենաշատ հանդիպող երգն է

Բրիտանական The Beatles խմբի Hey Jude երգը գրականության մեջ ամենաշատ հանդիպող երգն է՝ Small Demons պորտալի վարկածով, որը հաշվում է որքան հաճախ է այս կամ այն ստեղծագործությունը հանդիպում գեղարվեստական ստեղծագործություններում: Պարզվում է՝ հղումը Hey Jude-ին հանդիպում է 55 ստեղծագործությունում, այդ թվում՝ Սթիվեն Քինգի, Ջոն Ալդայքի և Խարուկի Մուրակամիի գրքերում: Վարկանիշի երկրորդ տեղում է Էլվիս Փրեսլիի Heartbreak Hotel կոմպոզիցիան, որը հիշատակվում է 51 ստեղծագործությունում, օրինակ՝ Իեն Մաքյուենի և Սթիգ Լարսոնի գրքերում:

Small Demons-ի վարկանիշի երրորդ հորիզոնականում Led Zeppelin-ի Stairway to Heaven-ն է (46 գիրք), իսկ չորրորդ տեղում՝ Abba-ի Danсing Queen-ը (41 գիրք): Ցանկի հինգերորդ տողում Կարլ Լի Փերքինսի Blue Suede Shoes երգն է: Ընդհանուր առմամբ՝ առաջին քսանյակում ամենաշատ տեղերը բաժին են ընկել The Beatles-ին. բացի Hey Jude-ից՝ հիշատակվում են նաև Lucy In The Sky With Diamonds, Eleanor Rigby, I Want To Hold Your Hand և Strawberry Fields Forever երգերը:

Small Demons պորտալը, մասնավորապես, հաշվում է, թե որքան հաճախ են տարբեր բաները հանդիպում գեղարվեստական ստեղծագործություններում՝ երգերից մինչև քաղաքներ ու ֆիլմեր: Small Demons-ի՝ անընդհատ թարմացվող վարկանիշերին կարելի է ծանոթանալ պորտալի Things բաժնում:

Մեկնաբանել