Ասմունքի 10-րդ հանրապետական փառատոնը նվիրվում է Ե. Չարենցի ծննդյան 115-ամյակին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` ՀՀ գրողների միության և Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, ասմունքի ամենամյա` 10-րդ հանրապետական փառատոնը նվիրում են Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակին:

Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, փառատոնին կարող են մասնակցել 9-12-րդ դասարանցի այն աշակերտները, որոնք հաղթող կճանաչվեն մրցույթի մարզային (Երևանի քաղաքային) փուլում:
Փառատոնի հանրապետական փուլի մասնակիցներն իրենց ընտրությամբ ժյուրիին պետք է ներկայացնեն Եղիշե Չարենցի բանաստեղծություններից` ըստ կից ներկայացվող ծրագիր-ուղեցույցի պահանջների:

Ասմունքի փառատոնի հանրապետական փուլն անցկացվելու է 2 մասով: 1-ին մասը կանցկացվի Երևանում` Չարենցի տուն-թանգարանում, իսկ 2-րդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը:

«Եղիշե Չարենցի» անվան դպրոցականների ասմունքի 10-րդ հանրապետական փառատոնի ծրագիրուղեցույց`

•Ասմունքի փառատոնն անցկացվելու է 2012թ. նոյեմբերի 8-10-ը ժամանակահատվածում:
•Փառատոնի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա Ե. Չարենցի ստեղծագործություններից առնվազն 5 գործ:

•Բարձր միավոր կտրվի այն մասնակցին, որը կարտասանի դպրոցական ծրագրից դուրս բանաստեղծություններ:

•Մրցույթի յուրաքանչյուր փուլի ժամանակ անհրաժեշտ է հանդես գալ նոր բանաստեղծությամբ:
•«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությանը միավոր չի տրվելու (այն մրցութային ծրագրից դուրս է):

•Մրցութային հանձնաժողովը մասնակիցներին կարող է հարցեր տալ Չարենցի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ: (Հարցերը կվերաբերեն գրողի կենսագրությանը, ներկայացված ստեղծագործությանը. ո՞ր թվականին է այն գրվել, ո՞ր ժողովածուում է ընդգրկված, ու՞մ է այն նվիրված և այլն):

•Արտասանության ժամանակ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կետադրական նշաններին` հատկապես շեշտերին:

Մրցութային հանձնաժողովի կողմից կտրվեն`

•1 հատ առաջին մրցանակ

•2 հատ երկրորդ մրցանակ

•3 հատ երրորդ մրցանակ

•5 հատ խրախուսական մրցանակ

Մեկնաբանել