Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Աթենքի փողոցում առկա է քարաթափման վտանգ. տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Իրականացվել է տեղանքի ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ քարաթափման վտանգը կանխելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:

Մեկնաբանել