Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը 80,4 հազ. է

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հայտարարել է, որ ներկայում Թուրքիայում սիրիացի փախստականների ընդհանուր թիվը մոտ 80,4 հազ. է, հաղորդում է Anadolu-ն:

Նախարարության հայտարարած վիճակագրության համաձայն` սիրիացի փախստականները մեծ թիվ են կազմում Հաթայ, Գազիանթեփ և Քիլիս շրջաններում, որտեղ նրանք ապահովված են կացարանով, սննդով, փոխադրամիջոցներով, առողջապահական ծառայություններով և այլն:

Համաձայն նախարարության տվյալների` մինչև օգոստոսի 28-ը Թուրքիայի սահմանը հատել է 113,312 սիրիացի փախստական, որից 32,898-ն իր կամքով վերադարձել է Սիրիա: Միաժամանակ` 882 սիրիացի փախստական Թուրքիայի տարբեր հիվանդանոցներում է:

Նշենք, որ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Նյու Յորք` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ քննարկելու Թուրքիայում ապաստան ստացած սիրիացի փախստականների խնդիրը:

Մեկնաբանել