Այսօր Շեֆերի միջազգային օրն է

1958թ. ԱՄՆ-ի State Farm Insurance Company-ի աշխատակից Պատրիցիա Հարոսկին առաջարկեց նոր տոն սահմանել՝ Շեֆի օր: 1962թ. այս տոնը պաշտոնապես հաստատեց Իլինոյսի նահանգապետ Օտտո Կարները:

Մտահղացման իմաստն այն էր, որ աշխատակիցները շնորհավորեն իրենց ղեկավարին և շնորհակալություն հայտնեն տարվա ընթացքում բարի և ազնիվ լինելու համար:

Հետագայում շեֆի օրը նշելու գաղափարին միացել են նաև այլ երկրներ, և տոնը շատ արագ տարածվել է աշխարհով մեկ:

Հոկտեմբերի 16-ին անհրաժեշտ է հիշել, որ ղեկավար լինելը աշխատանք է առանց հանգստի: Շեֆը պատասխանատու է ամեն քայլի, խոսքի, նաև՝ աշխատակիցների բարեկեցության համար:

Մեկնաբանել