Հենրիխ Մխիթարյանը` հետխորհրդային երկրների սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Sport-Express-ը հրապարակել է «Զվեզդա» մրցույթի արդյունքները, որով որոշվել է հետխորհրդային երկրներում հանդես եկող սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը:

Հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով 41 միավոր է հավաքել:

2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ուկրաինայի հավաքականի և «Դնեպրի» ֆուտբոլիստ Եվգենի Կոնոպլյանկան (39 միավոր), իսկ 3-րդ տեղում Բելառուսի հավաքականի և ԲԱՏԷ-ի հարձակվող Վիտալի Ռոդիոնովն է (38 միավոր):

Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Կրասնոդարում», զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը`հավաքելով 33 միավոր:

Հիշեցնենք, որ հարցմանը մասնակցում են 15 երկրների լրագրողներ ու Sport-Express-ի երկրպագուները:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել