Սիվիլիթասի աշխատակիցները դատախազությանը հանձնեցին նամակ-պահանջագիրը

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ ավարտվեց Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցների երթը: Վերջիններս դատախազության ներկայացուցիչներին հանձնեցին նամակ-պահանջագիրը, որում մասնավորապես պահանջվում է դադարեցնել ճնշումները Սիվիլիթասի հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ:

Դատախազությանը հանձնվեցին նաև նույն պահանջով կազմակերպված ստորագրահավաքի թերթիկների պատճենները: Ստորագրահավաքին մասնացել է 13058 մարդ աշխարհի 65 երկրից:

Մեկնաբանել