Առնոլդ Շվարցենեգերը կրկին կմարմնավորի զինվոր Քոնանին

Հոլիվուդյան հանրահայտ դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը «Քոնանի առասպելը» ֆիլմում կրկին կմարմնավորի զինվոր Քոնանին: Ֆիլմը կթողարկի Universal Pictures ընկերությունը:

Ֆիլմի պրոդյուսերները Քոնանի հեղինակային իրավունքները տնօրինող Paradox Entertainment-ի գլխավոր տնօրեն Ֆրեդրիկ Մալմբերգն ու սցենարիստ Քրիս Մորգանն են, վերջինս աշխատել է «Առանձնահատուկ վտանգավոր» և «Ֆորսաժ 5» ֆիլմերի համար:

«Քոնան-բարբարոս» և «Քոնան-կործանիչ» ֆիլմերում Քոնանի դերերը մեծ հռչակ են բերել Շվարցենեգերին 1980-ականների սկզբին: Հենց այդ ժամանակ էլ նախագծվել է երրորդ՝ «Քոնան-նվաճող» ֆիլմը, սակայն Շվարցենեգերը հրաժարվել է մասնակցել շարունակության նկարահանմանը, իսկ նրա փոխարեն ընտրված Քևին Սորբոն քաջություն չի ունեցել փոխարինելու Առնիին: Արդյունքում՝ նախապես ծրագրված եռագրությունն անավարտ է մնացել, սցենարը փոխել են և ֆիլմն անվանել «Նվաճող Քուլը»:

Մեկնաբանել