Բախումներ Թուրքիայում` հանրապետության հռչակման օրը

Այսօր` Թուրքիայի Հանրապետության հռչակման 89-ամյակի օրը, Անկարայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:

Անկարայում Թուրքիայի առաջին մեջլիսի մոտ տեղի է ունեցել չարտոնված ցույց: Ցուցարարները, որոնք շարժվում էին դեպի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը, պահանջում էին «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը` նշելով, որ իշխող կուսակցությունը Թուրքիան շեղում է աշխարհիկ ուղուց: Այդ իսկ պատճառով նրանք վանկարկում էին «Թուրքիան աշխարհիկ երկիր է, աշխարհիկ էլ կմնա»:

Հավաքված բազմությունը փորձել է ճեղքել ոստիկանության կազմած շղթան: Իրավապահ մարմինները փորձել են ցրել ցույցը` կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ոստիկանության կիրառած մեթոդներից չի կարողացել խուսափել նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Տուժել են նաև լրագրողներ:

Մեկնաբանել