Լիոնել Մեսսին այսօր կստանա Ոսկե խաղակոշիկ մրցանակը

Այսօր Բարսելոնայում կկայանա Լիոնել Մեսսիին` որպես 2011/12 մրցաշրջանի լավագույն ռմբարկու պարգևատրելու արարողությունը (50 գոլ): Արգենտինացին այս մրցանակը կստանա լեգենդար ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի ձեռքերից:

«Ոսկե խաղակոշիկի» հանձնման արարողությունը կկայանա տեղի ժամանակով 13:00-ին: Միջոցառմանը ներկա կգտնվեն «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, կատալոնական ակումբի մի քանի խաղացողներ, ինչպես նաև Մեսսիի մի քանի բարեկամներ ու հարազատներ:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել