«Սենդի» փոթորկի պատճառած վնասները կհասնեն $15-18 մլրդ-ի

Նյու Յորք նահանգին «Սենդի» փոթորկի պատճառած ժամանակավոր վնասները կարող են կազմել $15-18 մլրդ: Նման հայտարարությամբ է հանդես եկել գլխավոր ռևիզոր Թոմաս դի Նապոլին, հաղորդում է Reuters-ը:

«Սենդիի» պատճառով իրենց աշխատանքներն են դադարեցրել նյույորքյան NYMEX ապրանքային բորսան և NYSE ֆոնդային բորսա: Մեծ վնասներ են կրել Լոնգ Այլենդի խանութները, Բրոդվեյի շուրջ 40 թատրոն դադարեցրել է գործունեությունը: Բացի այդ՝ ապահովագրողները պետք է նշանակալից գումարներ վճարեն ոչ միայն ֆիրմաներին, այլև շարքային քաղաքացիներին:

Միաժամանակ ռևիզորը նշել է, որ «Սենդի» փոթորիկը հնարավոր է՝ դրական ազդեցություն ունենալ՝ այն կարող է նպաստել ժամանակավոր զբաղվածության մակարդակի աճին, ինչպես նաև խթանել շինարարական նյութերի վաճառքը:

Մեկնաբանել