Ֆալկաոն դեմքի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ, լուսանկարներ)

Երեկ Իսպանիայի առաջնության «Վալենսիա» – «Ատլետիկո» Մադրիդ (2։0) հանդիման ժամանակ հյուրերի հարձակվող Ռադամել Ֆալկաոն լուրջ վնասվածք է ստացել։ Դրվագներից մեկում «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կանգնել է Ֆալկաոյի դեմքին։ Բուժօգնությունից հետո կոլումբիացի հարձակվողը շարունակել է հանդիպումը։

http://youtu.be/gW0VLRCF3-E

Մեկնաբանել