No Doubt խումբը ներողություն է խնդրել հնդկացիներին վիրավորած տեսահոլովակի համար

No Doubt ամերիկյան ռոք խումբը ստիպված էր իր պաշտոնական կայքից հանել Looking Hot երգի տեսահոլովակը, որը խիստ քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի հնդկացիական համայնքի կողմից:

Հոլովակում խմբի մեներգչուհի Գվեն Ստեֆանին հանդես է գալիս հնդկացի արքայադստեր կերպարով, որին առևանգել են կովբոյները: Ըստ սյուժեի՝ նրան գերությունից ազատում է No Doubt-ի բաս-կիթառահարը: Տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, և միանգամից ենթարկվել համընդհանուր քննադատության՝ հնդկացիական թեմատիկա օգտագործելու համար:

Բացի խմբի պաշտոնական կայքից՝ տեսահոլովակը հեռացվել է նաև YouTube-ում No Doubt-ի պաշտոնական էջից:

Հրապարակած հայտարարության մեջ No Doubt-ի անդամները նշել են, որ «չէին ցանկանում վիրավորել կամ նեղացնել Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունը»: Ըստ No Doubt-ի՝ տեսահոլովակը հեռացնելու որոշումը կայացվել է հնդկացիների հետ խորհրդակցելուց հետո:

Մեկնաբանել