Յուվենտուս – Ինտեր հանդիպման մրցավարն անպատիժ չի մնա

«Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպման (1:3) մրցավար Պաոլո Տալյավենտոն կպատժվի թույլ տված սխալների համար: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

«Մրցավարները կարող են սխալվել: Դրա հետ կապված ոչինչ չենք կարող անել: Ինչ վերաբերում է Տալյավենտոյին, ապա նա անպատիժ չի մնա: Սակայն դրանից հետո նա կվերադառնա իր աշխատանքին: Մենք կպաշտպանենք նրան», – նշել է Իտալիայի մրցավարների ասոցիացիայի նախագահ Մարչելո Նիչին:

Հիշեցնենք, որ Տալյավենտոն սխալմամբ հաշվել էր «Յուվենտուսի» գոլը, որը խփվել էր բացահայտ խաղից դուրս վիճակից, ինչպես նաև խաղադաշտից չէր հեռացրել թուրինցիների ֆուտբոլիստ Ստեֆան Լիխշտայներին:

Մեկնաբանել