Բեռլուսկոնին հանգստություն կգտնի Քենիայում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն խորհուրդ է տալիս Բեռլուսկոնիին տեղափոխվել Քենիա՝ սթրեսներից հեռու մնալու համար: «Բեռլուսկոնին այնպիսի սթրես է տանում, ինչպիսին կտաներ Քրիշտիանու Ռոնալդուն, եթե ֆուտբոլ խաղար ցածր լիգայում»,- նշել է Ձանգրիլոն:

Նշենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին երկու անգամ այցելել է Քենիա: Բժիշկը քաղաքական գործչին խորհուրդ է տվել դիետա պահել տեղի մրգերից և ջրերից: Վերջին շաբաթվա ընթացքում 76-ամյա Բեռլուսկոնին մի քանի սթրեսի է ենթարկվել՝ խարդախությունների մեղադրանքով դատավճիռ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության դիրքերի թուլացում, չդադարող դատական քաշքշուկներ և այլն:

Մեկնաբանել