Անտոնիո Կոնտեն պատասխանել է Կասանոյին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատասխանել է «Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոյի հայտարարությանը:

«Ես ցնցվեցի, Կասանոյի հայտարարությունը կարդալուց հետո, այդ պատճառով պետք է որոշակի հստակություն մտցնեմ: Առաջին հերթին, ես երբեք չեմ օգտագործել «բարոյականություն» տերմինը, թեև դրա պակասը չեմ զգում: Արդեն արտահայտել եմ իմ կարծիքը պայմանավորված հանդիպումների մասին:

Երբ ինձ հարցրեցին, թե ինչպես եմ ընտրում «Յուվենտուսի» խաղացողներին, պատասխանեցի, որ նայում ենք, թե ինչպես է ֆուտբոլիստն իրեն պահում խաղադաշտում, որքան ջանասիրաբար է մարզվում և խաղում, հարգում է արդյոք մյուս խաղացողների իրավունքներն ու որքանով է նվիրված ընդհանուր գործին:

Կասանոն իր գործողություններով, բազմիցս ապացուցել է, որ չունի համապատասխան որակները. ոչ ոք չի մոռացել նրա մեկնաբանությունները Ֆաբիո Կապելոյի և Ռոբերտո Ռոզետիի մասին:

Իր ինքնակենսագրականում նա բոլորովին այլ պատմություն էր գրել: Օրինակ` 109-րդ էջում: Այլևս ավելացնելու բան չունեմ, բացի նրանից, որ ես գիտեմ իմ օգտագործած բառերի ճիշտ նշանակությունը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել