ՀԱԿ-ը ձևաթուղթը հանձնել է ԱԺ քարտուղարություն` 48 ստորագրությամբ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր ԱԺ քարտուղարություն են հանձնել նոյեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, արտահերթ նիստ գումարելու պահանջով ձևաթուղթը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

«Անհրաժեշտ 44 ստորագրությունների փոխարեն արդեն հանձնվել է 48 ստորագրություն»,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանել