Բարսելոնան շրջանցեց Մադրիդի Ռեալի ռեկորդը

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության նոր ռեկորդ է սահմանել` Պրիմերայի 12-րդ տուրում պարտության մատնելով (3:1) «Սարագոսային»: Այս հաջողությունը 11-րդն էր Տիտո Վիլանովայի թիմի համար: Կատալոնացիները 12 խաղում վաստակել են 34 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է Իսպանիայի առաջնության պատմության մեջ:

Նախորդ ռեկորդը սահմանել էր Մադրիդի «Ռեալը»` 1968/69 մրցաշրջանում 11 խաղում տանելով 10 հաղթանակ: Մադրիդցիներն իրենց ռեկորդը կրկնել էին 1991/92 մրցաշրջանում:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել