20 նոյեմբեր, 2012 14:07

Դատապարտյալի նկատմամբ վերաբերմունքը չի ձևավորվում ըստ կատարած հանցանքի. Արթուր Սաքունց

Բանտարկյալների խնդիրները, որոնց մասին այսօր խոսվոմ է, միշտ էլ գոյություն ունեցել են, բայց միշտ էլ լուծում չեն ստացել: Այսօր «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» խորհրդարանական լսումներին այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: 

Անդրադասռնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ելույթին` Սաքունցը նշեց, որ նախարարի խոսքն ուղղակի ցնցեց իրեն և որևիցե նորմալ երկրում դա սկանդալ կառաջացներ, քանի որ դատապարյալի նկատմամբ վերաբերմունքը չի ձևավորվում ըստ նրա կատարած հանցանքի: 

Այդ հայտարարությունը, ըստ Սաքունցի, սկանդալ չի առաջացնի Հայաստանում, քանի որ սկանդալները Հայաստանում օրինաչափություն են դարձել:

Այսօր խորհրդարանական լսումներին Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ բանտարկյալների պահանջներին ընդառաջ չեն գնում և չեն գնալու, քանի որ դրանք կատարելու դեպքում վիճակը քրեակատարողական հիմնարկներում անկառավարելի կդառնա: