Ես գրեթե հասել եմ իմ նպատակին՝ Միշային չեզոքացնելուն. Օկրուաշվիլի

«Վերջին տարիներին երկու նպատակ ունեի՝ չեզոքացնել Միշային և վերադառնալ հայրենիք: Առաջինը արդեն մասնակի իրականացվել է և չնայած կատարվել է ուրիշների ձեռքերով՝ ես ևս իմ փոքր ներդրումն ունեմ», -այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայրենիք վերադառնալուց ժամեր առաջ վրացական «9-րդ ալիք»-ին տված հարցազրույցուոմ, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Օկրուաշվիլին վերադարձել է Վրաստան և անմիջապես ձերբակալվել է երկրի իրավապաահ մարմինների կողմից՝ դեռ 2008թ. նրա նկատմամբ կայացված դատավճռի համաձայն, ըստ որի՝ նախկին նախարարը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Արադարդատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝Օկրուաշվիլին ներկայում Թբիլիսիի Գլդանիի բանտում է:

Սկսած 2007-ից, նախկին նախարարը բնակվում էր Ֆրանսիայում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել:

Օկրուաշվիլին վերոնշյալ հարցազրույցում հույս է հատնել, որ նոր իշխանություններին կհաջողվի իրական արդարդատություն հաստատել:

«Նոր կառավարությունը բավարար ժամանակ ունի հին թիմից պահանջելու պատասխաններ այն ամենի համար, ինչ նրանք արել են», -ասել է Օկրուաշվիլին:

Մեկնաբանել