Քիչ առաջ ավարտվեց «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Գրանցված երեք թեկնածուից մասնակցեց միայն մեկը` Գաբրիել Պողոսյանը: Մյուսները չէին ներկայացել:
Գաբրիել Պողոսյանը հարցաշարի հարցերի 85%-ին ճիշտ պատասխանեց:
Բնապահպանության նախարարը Գաբրիել Պողոսյանին «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն նշանակելու մասին որոշումը կկայացնի երեք աշխատանքային օրում:
Նշենք, որ «Խոսրովի արգելոց» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները կոչ էին արել չեղյալ հայտարարել արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և նոր մրցույթ հրավիրել: