Մեքսիկայի նախագահն առաջարկել է փոխել երկրի պաշտոնական անվանումը

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնն առաջարկել է փոխել երկրի պաշտոնական անվանումը։ Համապատասխան օրինագիծը նա խորհրդարան է ուղարկել նոյեմբերի 22-ին, հաղորդում է BBC-ն։

Ներկայիս անվանումը՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ընդունվել է 1824թ․՝ ի ընդօրինակումն հյուսիսային հարևանի։

Նախագահ Կալդերոնը ցանկանում է երկրի անվանումը փոխել պարզապես Մեքսիկա, ինչպես որ այն հայտնի է աշխարհին։

«Ներեցեք արտահայտությանս համար, բայց Մեքսիկայի անունը Մեքսիկա է»,- ասել է Կալդերոնը։

Մեքսիկայի ամբողջական անվանումն օգտագործվում է միայն պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև մետաղադրամների վրա։ Ընդ որում՝ թղթադրամների վրա գրված է «Մեքսիկայի բանկ»։

Մեկնաբանել