25 նոյեմբեր, 2012 11:10

Բարսելոնան կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն

Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասը հայտարարել է, որ եթե Կատալոնիան դուրս գա Իսպանիայի կազմից, ապա «Բարսելոնան» կարող է խաղալ Ֆրանսիայի առաջնությունում։

«Կատալոնիան մրցունակ առաջնություն չի կարող ունենալ, և «Բարսելոնան» կարող է միանալ այլ լիգաների, օրինակ՝ Ֆրանսիայի կամ Իսպանիայի առաջնությանը», – ասել է Տրիասը Կատալոնիայում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններից առաջ, որի արդյունքները շատ կարևոր են այդ մարզի անկախության ձեռքբերման տեսակետից։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին կատալոնիայում ակտիվացել է անկախություն ձեռք բերելու շարժումը։