25 նոյեմբեր, 2012 11:55

Հաղթել ենք աշխարհի ուժեղագույն թիմին. Բետիսի գլխավոր մարզիչ

«Բետիսի» գլխավոր մարզիչ Պեպե Մելը խոսել է Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին:

«Հանդիպման ընթացքում մենք կորցրինք Անխել Լոպեսին և Խուան Կառլոսին, ովքեր, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն հաջորդ հանդիպումը, սակայն մենք 13 խաղից հետո 22 միավոր ունենք և դա հիանալի արդյունք է:

Մենք երազում ենք եվրագավաթներում հանդես գալու մասին: Այժմ մենք նայում ենք մրցաշարային աղյուսակին մեծ բավականությամբ և շնորհավորում ֆուտբոլիստներին: Այսօր մենք հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին», – Մելի խոսքերն է մեջբերում AS-ն: