Բեքհեմը կխաղա Անգլիայում

Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը Լոնդոնում նոր տուն է փնտրում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։

Անգլիացի լրագրողների կարծիքով` կիսապաշտպանը, ով արդեն հայտարարել է «Լոս Անջելես Գելեքսիից» հեռանալու մասին, կարիերան կշարունակի «Վեսթ Հեմում» կամ ՔՊՌ-ում։

Բեքհեմի կինը՝ Վիկտորիան, արդեն ընտրել է համապատասխան առանձնատուն, որտեղ և, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ֆուտբոլիստի ընտանիքը։

Մեկնաբանել