Հայտնի են «ArmNet Awards 2012» մրցանակների հավակնորդները

Հայտնի են մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի. տեղեկացնում են Maeutica-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Ավանեսյանը և «Orange Արմենիա»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Մրցույթին ներկայացված 540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.

  • Դիզայն և հարմարավետություն

http://www.britfilms.am/

http://www.bang2joom.com/

http://www.helloads.am/

http://www.art-armenia.am/

  • Նորարարություն

http://civilnet.am/

http://www.citybugs.am/

http://www.datalex.am/

http://www.hinyerevan.com/

  • Տեխնիկական կատարում

https://www.e-payments.am/hy/

http://4car.am/

http://www.360yerevan.am/

http://mynews.am/

  • Բովանդակություն

http://www.accountant.am/

http://www.litopedia.org/

http://www.karabakhrecords.info/

http://www.surenmanvelyan.com

  • Տարվա առաջընթաց

https://sas.am/

http://www.menu.am/

http://ankakhutyun.am/

http://mynews.am/

  • Հասարակական ազդեցություն

https://www.facebook.com/groups/119537174725392

http://www.disabilityarmenia.am/

http://www.onearmenia.org/

http://www.facebook.com/araaslanyan

  • Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար

https://itunes.apple.com/us/app/igov-am/id446132533?mt=8&ls=1

https://itunes.apple.com/am/app/ameriabank/id477687448?mt=8

http://itunes.apple.com/us/app/mynews-mobile/id523120246?ls=1&mt=8

https://itunes.apple.com/am/app/a1plus/id444951133?mt=8&ls=1

Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ դեռևս շարունակվում է SMS քվեարկությունը, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ): Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: ArmNet-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: «ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:

Մեկնաբանել