SOCAR-ը կորպորատիվ պարտատոմսեր կթողարկի

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, մտադիր է հաջորդ տարի ներքին շուկայի համար կորպորատիվ պարտատոմսեր թողարկել: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովանգ Աբդուլաևը, հաղորդում է ադրբեջանական 1news-ը:

Նրա խոսքով՝ արդեն տրվել են համապատասխան ցուցումները: Ըստ Աբդուլաևի՝ անցած տարի SOCAR-ը պարտատոմսեր է թողարկել միջազգային շուկայի համար և բավական լավ ցուցանիշներ արձնագրել: Ակնկալվում է, որ պարտատոմսերի ծավալը կկազմի 500 մլն մանաթ:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ այդ պարտատոմսերը կարող են ձեռք բերել ոչ միայն ընկերություններ, այլև անհատ քաղաքացիներ:

Մեկնաբանել