Եգիպտոսի նախագահի՝ «խելամիտ» երկխոսության առաջարկը մերժվել է ընդդիմության կողմից

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանդես է եկել ընդդիմության հետ «խելամիտ» երկխոսություն սկսելու առաջարկով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ այս երկրում տիրում է քաղաքական ճգնաժամ: Ընդդիմությունը, իր հերթին, հայտարարել է, թե բացառվում է Մուրսիի հետ որևէ քննարկում, քանի դեռ վերջինը չեղյալ չի հայտարարել իրեն մեծ արտոնություններ տալու և այդ հարցով հանրաքվե անցկացնելու մասին իր հրամանագիրը։

Երկրի զինված ուժերը շաբաթ օրը հայտարարել են, թե կողմ են քաղաքական հակասությունները լուծելու համար երկխոսություն սկսելուն։ Ըստ ԶՈՒ հրամանատարության՝ փոխզիջման հասնելու ամենալավ ուղին երկխոսությունն է։

Մեկնաբանել