Սիրիացի փախստականների թիվը Սիրիայի հարևան երկրներում հասել է մինչև կես միլիոն մարդու, տեղեկացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, նա նշել է, որ Սիրիայում ռազմական հակամարտության հետևանքով հարևան Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում և Հյուսիսյաին Աֆրիկայի երկրներում արդեն կա 509 հազ․ փախստական։
Ընդ որում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ սա միայն գրանցված փախստականներն են, սիրիացի փախստականների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ։