Արտասահմանում աշխատած իսրայելցիները չեն ուզում՝ իրենց երեխան ծառայի ՑԱՀԱԼ-ում․ հարցում

Իրայելական Ocean Relocation ընկերության իրականացրած հարցման արդյունքները վկայում են, որ արտասահմանում կարճ ժամանակ որպես պետական ծառայող աշխատած կամ անհատ ձեռներեցների հրավերով աշխատանքի մեկնած իսրայելցիների 2/3-ը չի ցանկանում, որ իր երեխաները ծառայեն Իսրայելի պաշտպանության բանակում։ Այս մասին գրում է Jerusalem Post-ը։

Համաձայն այս հետազոտության տվյալների՝ արտասահման աշխատելու մեկնած իսրայելցիների 94%-ը երկու-երեք տարի հետո վերադառնում է երկիր, սակայն նրանց միայն 36%-ն է հայտարարում, որ ցանկանում է՝ իր երեխաները ծառայեն ՑԱՀԱԼ-ում։

Հարցման արդյունքները նաև վկայում են, որ արտասահմանում ապրած իսրայելցիների 52%-ը հայրենիք է վերադարձել կամավոր, իսկ 48%-ը կնախընտրեր մնալ արտասահմանում, եթե այդպիսի հնարավորություն ունենար։

Մեկնաբանել