Արթուր Աբրահամը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը (տեսանյութ, լուսանկարներ)

Երեկ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում այդ երկիրը ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամը պաշտպանեց WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում հայազգի մարզիկը հաղթանակ տարավ 8-րդ ռաունդում, երբ մրցավարն այլևս անհնար համարեց ֆրանսիացու մասնակցությունը մենամարտին։

Գրանցվեց տեխնիակական նոկաուտ: Աբրահամը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը, թեպետ առաջին 3 ռաունդներում մրցակիցն արժանի դիմադրություն էր ցուցադրում, և նույնիսկ կարողացավ մի քանի արդյունավետ հարվածներ կատարել։

http://youtu.be/SfXqyIEnU8c

Մեկնաբանել