Հնագույն բազմաբջիջ օրգանիզմները հնարավոր է` ցամաքային քարաքոսներ լինեն

Ավստրալիայի Էդիաքարյան բլուրներում 20-րդ դարի կեսերին հայտնաբերված հնագույն բազմաբջիջ օրգանիզմները կարող են լինել ոչ թե տարրական ծովային անողնաշարավորներ, այլ ցամաքային քարաքոսներ, հաղորդում է Gazeta. Ru-ն: Այս մասին իր հոդվածում նշել է ամերիկացի հնէաբան Գրեգորի Ռեթալաքը:

Ռեթալաքի ուշադրությունը գրավել է այն փաստը, որ էդիաքարյան օրգանիզմների մնացորդների շուրջ գտնվող տեսակները իրենց կառուցվածքով և հանքային կազմով նման չեն եղել ծովի հատակում ձևավորված օրգանիզմներին: Գիտնականը որոշել է ստուգել իր կասկածները՝ ուսումնասիրելով Էդիաքարյան բլուրների տեսակների քիմիական կազմը և դրանց միկրոկառուցվածքը:

Դրանց քիմիական կազմը, ինչպես նաև հանքային հիմքի ձևն ու չափերը խոսում են այն մասին, որ Ավստրալիայի այդ հատվածը ոչ թե արևադարձային, այլ չափավոր ենթաարկտիկական կլիմա է ունեցել

Մեկնաբանել