Հոսնի Մուբարաքը վնասել է գլուխը

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, ընկել է բանտի բաղնիքում և վնասել գլուխը. փոխանցում է«Ֆրանս պրեսս» գործակալությունը։

84-ամյա Մուբարաքի վնասվածքի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Եգիպտոսի նախկին նախագահը երկիրը ղեկավարել է շուրջ երեք տասնամյակ և ստիպված է եղելհրաժարական տալ 2011թ. փետրվարին՝ 18 օր տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո։

2012թ. հուլիսին Մուբարաքը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ անվտանգության ուժերին ժողովրդի դեմ զենք օգտագործելու հրաման արձակելու մեղադրանքով։

Մեկնաբանել