Ահմադինեժադը չի այցելի Թուրքիա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա, հաղորդում է Bianet.org-ը:

Ահմադինեժադի այցն Անկարա նախատեսված էր այսօր: Իրանի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պետք է մասնակցեր Քոնիայում տեղի ունենալիք Շեբի Արուս կրոնական արարողությանը: Թուրքական կողմը վրդովված է Ահմադինեժադի այս քայլից և պահանջում է պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ:

Ընդ որում` թուրքական մամուլում շրջանառվում է այն տեսակետը, որ Ահմադինեժադի այցի չեղյալ հայտարարումը պայմանավորված է թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համակարգի տեղակայմամբ: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Patriot-ների տեղակայումը սադրանք էր որակել և այս հարցում մեղադրել Թուրքիային: Օրերս Իրանի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել էր, թե Patriot-ների տեղակայումը հող է նախապատրաստում համաշխարհային նոր պատերազմի համար:

Մեկնաբանել