18 դեկտեմբեր, 2012 11:35

Facebook-ը մտադիր է ինքնաոչնչացող նամակարգրության ծառայություն ստեղծել

Facebook-ն առաջիկայում հնարավոր է` թողարկի Snapchat ծառայությանը համանման բջջային ծրագիր, որը կապահովի նամակարգրության, լուսանկարների և տեսաձայնագրությունների գաղտնիությունը:

Snapchat-ի օգնությամբ լուսանկարներ և տեսահոլովակներ ուղարկող օգտատերը կկարողանա սահմանել ֆայլի դիտման ժամանակահատվածը, որից հետո համապատասխան ֆայլը կհեռացվի: Այն դեպքում, եթե դիտողը ցանկանա սքրինշոթ անել ֆայլը, ապա ծրագիրն այս մասին կտեղեկացնի այն ուղարկող օգտատիրողջը:

Իհարկե, ծրագիրը չի կարող անվտանգության լիակատար երաշխիքներ ապահովել: Ի վերջո, էկրանը կարելի է նկարահանել այլ սարքերի օգնությամբ: Սակայն ֆայլի դիտման ժամանակահատվածը բավական կարճ է` մոտ 10 վայրկյան:

Սոցցանցի կողմից նման գործառույթի օգտագործման մասին հայտարարություններ դեռ չկան, սակայն AllThingsD կայքի տվյալների համաձայն` բջջային ծրագիրը կթողարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Facebook-ն արդեն թողարկել է Messenger և Camera բջջային ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս հաղորդագրություններ և լուսանկարներ փոխանակել: Փորձագետների գնահատմամբ` տրամաբանական կլիներ, որ նոր ծրագրի ստեղծման փոխարեն փոփոխություններ կատարվեին արդեն գոյություն ունեցող բջջային ծրագրերում: