Ընդդիմությունը կարող է քիմիական զենք կիրառել․ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին նախազգուշացնում է, որ ապստամբական ծայրահեղական խմբավորումները կարող են քիմիական զենք կիրառել ժողովրդի դեմ և դրանում մեղադրել կառավարությանը, հաղորդում է AP-ն։

Ջաֆարին նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որոնցում ասվում է, որ Սիրիայի կառավարությունը մտահոգված է այն կապակցությամբ, որ օտարերկրյա պետությունները կարող են քիմիական զենքով զինել խռովարարներին, իսկ հետո դրա օգտագործման մեջ մեղադրել վարչակարգին։

Նամակում Ջաֆարին ևս մեկ անգամ հաստատել է պաշտոնական դիրքորոշումը, որ «Սիրիան ոչ մի դեպքում քիմիական զենք չի օգտագործի, անգամ եթե ունի էլ»։

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է անցյալ տարվա մարտից։

Մեկնաբանել