Լիոնել Մեսսին կրկնել է Յոհան Կրոյֆի ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Վալյադոլիդի» հետ խաղում դառնալով գոլի հեղինակ, կրկնել է կատալոնական ակումբի լեգենդ հոլանդացի Յոհան Կրոյֆի ցուցանիշը: Այս մասին հայտնում է AS-ը:

Մեսսին դարձել է «Բարսելոնայի» պատմության մեջ 6-րդ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 7 խաղերում անընդմեջ: Նույնպիսի ցուցանիշ է գրանցել նաև Յոհան Կրոյֆը:

Նշենք, որ բացարձակ ռեկորդը պատկանում է Մարիանո Մարտինին և բրազիլացի Ռոնալդոյին, ովքեր գոլերի հեղինակներ են դարձել 10 խաղերում անընդմեջ:

Մեկնաբանել